Առաջին համաշխարհային պատերազմում կործանվեց երեք կայսրություն.
Ռուսական կայսրությունը,
Օսմանյան կայսրությունը,
Ավստրո -Հունգարական կայսրությունը:
Վերջին երկու կայսրությունների կործանումը բնական էր,
նրանք պատերազմում պարտություն էին կրել:
Անբնականը հաղթած խմբավորման` Անտանտի հիմնական անդամ Ռուսական կայսրության կործանումն էր:
Ի՞նչ տեղի ունեցավ:
Ռուսաստանը պատերազմի մեջ մտավ մի հիմնական ակնկալիքով՝ հաղթանակից հետո Սև ծովը դառնում է Ռուսաստանի ներքին ծով:
Եկավ 1915 - 16 թվականի ձմեռը:
Արևմտյան ճակատում, Անտանտայի զորքերն անհաջողություն են կրում:
Անգլո-ֆրանսիական զորքերի ջախջախումը դառնում է ռեալ:
Անգլիան և Ֆրանսիան դիմում են դաշնակից Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-ին ՝Բալկաններում անհապաղ սկսել ռազմական ակտիվ գործողություններ:
Ռուսական ԳՇ -ն զեկուցում է կայսրին, որ բանակը ձմեռային կոմպանիային պատրաստ չէ:
Բայց դաշնակիցներին անհրաժեշտ էր փրկել:
Որպես այդ փրկության գին,Նիկոլայ 2-րդը ֆրանսիայի և Անգլիայի կառավարություններից պահանջում է, որ պատերազմի հաղթական ավարտից հետո Ռուսաստանին պետք է անցնեն և՛ նեղուցները, և՛ ամբողջ արևելյան Թուրքիայի տարածքները, Անատոլիան , մինչև Տրապիզոն խորությամբ:
Ստանալով դաշնակիցների գրավոր համաձայնությունը, Ռուսաստանը հարձակման անցավ և փրկեց դաշնակիցներին ( ... ինչքան էլ չլինի, լսած կլինեք Բրուսիլովյան ճեղքում, Շիպկա, ռուս զինվորին բավական չի սպանես, դեռ պետք է մոտենաս ու հրես, որ ընկնի... արտահայտությունները):
1916 թվականի վերջին, Անտանտայի հաղթանակը կասկած չուներ:
Բայց ռուսներին, խոստացված նեղուցների և թուրքական
տարածքների փոխարեն, Մեծ Բրիտանիան երեք մատի կոմբինացիա ցույց տվեց:
1917 թ. փետրվարին Ռուսաստանում կազմակերպեց
բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն ռուս լիբերալ
և անգլոֆիլ ուժերի միջոցով (իշխան Լվով, Դումայի նախագահ Ռուձուտակ, Կերենսկի և այլք):
Ռուս զինվորի արյան գինը այդպես էլ մնաց չվճարված:
1945 թ. Ստալինը փորձեց ստանալ դա , ատոմային պատերազմի սպառնալիքով Անգլիան ու Ամերիկան
թույլ չտվեցին:
Հիմա Պուտինն է փորձում:
Ասում են ՝ Աստված երրորդություն է սիրում...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)